1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
1.1. Libro.am-ը գրադարանի կազմակերպման առցանց հարթակ է, որի միջոցով հնարավոր է որոնել և գտնել անհրաժեշտ գիրքը, ապա, սահմանված սակագնի վճարման միջոցով, ֆիզիկապես վերցնել այն ընթերցանության համար և վերադարձնել սահմանված ժամկետում։
1.2. Գրադարանային հավաքածուից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Libro.am հարթակում:
1.3. Գրադարանային հավաքածուից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք, առանց բացառության, պահպանելով սահմանված բոլոր կանոնները:
1.4. Գրադարանից օգտվելու կարգը խախտելու դեպքում ընթերցողը զգուշացվում է, իսկ կրկնվելու դեպքում՝ արգելափակվում է վերջինիս մուտքը համակարգ:
2. ԸՆԹԵՐՑՈՂԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
2.1. Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել առցանց հարցաշարը՝ ճշգրիտ ներկայացնելով անհրաժեշտ տվյալները:
2.2. Գրանցվելուց հետո յուրաքանչյուր ընթերցողի համար բացվում է անհատական հաշիվ, որտեղ պահպանվում են ընթերցողի տվյալները, ինչպես նաև վերջինիս կողմից հարթակում իրականացված գործողությունների պատմությունը:
3. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Գրքերի և այլ տպագիր նյութերի օգտագործման ժամկետը սահմանվում է տրամադրման պահին` ելնելով դրանց պահանջարկից և ծավալից, որը սակայն չի կարող գերազանցել երկու շաբաթը:
3.2. Սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով կամ մերժվել՝ հաշվի առնելով տվյալ գրքի պահանջարկը:
3.3. Մեկ ընթերցողին տրամադրված գրականության քանակը չի կարող գերազանցել երկու միավորը:
3.4. Գրականության տրամադրման համար այս պահին գործում է միայն մեկ հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 12, բնակարան 9:
3.5. Նշված ժամանակահատվածում գիրքը չվերադարձնելու դեպքում, ընթերցողը ծանուցվում է գրքի վերադարձման մասին իր կողմից տրամադրված կոնտակտային տվյալների միջոցով:
4. ԸՆԹԵՐՑՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
4.1. Ընթերցողն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր անհատական հաշիվը, որի արդյունքում հարթակից կհեռացվեն վերջինիս հետ կապված բոլոր անհատական տվյալները և իրականացված գործողությունների պատմությունը:
4.2. Ընթերցողն իրավունք ունի օգտվելու գրադարանի հավաքածուից՝ սույն կարգին համապատասխան։
5. ԸՆԹԵՐՑՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1. Ընթերցողը պարտավոր է պահպանել գրադարանից օգտվելու կարգը:
5.2. Յուրաքանչյուր ընթերցող պատասխանատվություն է կրում իր վերցրած գրքերը և այլ տպագիր նյութերը խնամքով պահպանելու և բարվոք վիճակում, ժամանակին գրադարանին վերադարձնելու համար:
5.3. Գրադարանի հավաքածուին և (կամ) այլ գույքին վնաս պատճառելու դեպքում ընթերցողը պարտավոր է վերականգնել վնասած հավաքածուն և (կամ) այլ գույքը կամ փոխհատուցել դրանց շուկայական արժեքի չափով:
No products in the cart.